P5213174

Ս/թ. մայիսի 20-ին մեկնարկեց <<Թանգարանների գիշեր>> համաեվրոպական միջոցառումների ծրագիրը, որն արդեն 13 տարի հայկական մշակութային կյանքի կարևոր մասնիկն է դարձել: Տարեցտարի մեծանում է այս միջոցառումներին միացող թանգարանների թիվը՝ այսօր կազմելով Հայաստանի և Արցախի 113 թանգարանների միասնություն:P5213180

Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների ծրագրին: Ներկայացվեց նկարիչ-դիզայներ Ա. Հակոբյանի կտավների ցուցահանդեսը, ինչպես նաև ցուցադրվեցին նրա մոդելավորած  զգեստները:

Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Ա. Հակոբյանը պարգևատրվեց շնորհակալագրով, որը հանձնեց թանգարանի տնօրեն տիկին Գ. Ղազարյանը:IMG_5145

Ելույթ ունեցան Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները:IMG_5176

Ասմունքով հանդես եկավ երիտասարդ գրողների միության անդամ Ջ. Բալյանը:

Օրը սկսվեց բազմաքանակ այցելուների ակտիվ հոսքով և այդպես էլ շարունակվեց մինչև  կեսգիշեր:IMG_5158