Ապրիլի 22-ին նշվում է Մայր Երկրի միջազգային օրը
Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից՝ ‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:
«Մայր Երկիր մոլորակի» օրը կոչված է հիշեցնելու, որ մեզանից յուրաքանչյուրն իր գոյության համար պարտական է մեր մոլորակին և նրա էկոհամակարգին: Այդ օրը մարդկությանը հիշեցնում է իր կոլեկտիվ պարտականության մասին՝ ապրել և գործել բնության հետ ներդաշնակ, որպեսզի տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներում մեր գործունեությունը վնաս չպատճառի բնությանը և ապահովի Երկրի պահպանումն ապագա սերունդների համար:
Մայր Երկրի միջազգային օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե ինչպես կարելի է քաղաքները դարձնել կանաչ, մաքուր ու առողջ: