Հայաստանի բնության պետական թանգարանի <<Շիրակի>> մասնաճյուղը <<Արփի լիճ>> ազգային պարկում

Մասնաճյուղում ներկայացված է Հայաստանի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը, երկրաբանությունը, ջրագրությունը, բնության անցյալը, ինչպես նաև տեղեկություն կենդանական և բուսական աշխարհի՝ այդ թվում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի 25 և կենդանիների 30 տեսակների մասին, որոնք հանդիպում են <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքում: Վերջինիս տարածքում հանդիպում են ավելի քան 140 թռչնատեսակներ, որոնցից մոտ 85-ը բնադրող են: Հանդիպող տեսակներից՝ Գանգրափետուր հավալուսնը, էնդեմիկ տեսակ հայկական որորը, ստեղծում են խոշոր գաղութներ <<Արփի լճի>> երկու  փոքր կղզյակների վրա: Այս վայրը ճանաչվել է որպես համաշխարհային կարևորություն ունեցող տարածք՝ տեղի և քոչվոր թռչնատեսակների  բնակվելու և բազմանալու համար:

 <<Արփի լճի>> տարածքը համարվում է հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում, Գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրը Հայաստանում, Դարևսկու իժի միակ ապրելավայրը աշխարհում:
Սրահում ներկայացված են <<Արփի լիճ>> ազգային պարկի 5 տեղամասերը՝ իրրենց բնորոշ կենդանական և բուսական աշխարհով:

<<Արփի լիճ>> ազգային պարկը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, ուստի սրահում ներկայացված է նաև տեղեկություն Շիրակի մարզի ռելիեֆի, բնության և պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև մարզի բուսական, կենդանական աշխարհի վերաբերյալ: Առկա է տեղեկություն նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին: