«Սիրենք և պահպանենք բնությունը»
Մարտի 29-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ «Սիրենք և պահպանենք բնությունը» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր բարեկարգել թանգարանի հարակից տարածքը: Այդ նպատակն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության աջակցությամբ, ինչի արդյունքում թանգարանին տրամադրվեցին տնկիներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց ծառատունկ՝ թանգարանի աշխատակիցների ջանքերով:
Պատահական չեն թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում»: