news_27_09_2016_4

news_27_09_2016_32016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվեց միջոցառում «Հայաստանի 25 ոսկեզօծ աշուն» խորագրով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միջոցառման շրջանակներում ներկայացված էր ճարտարապետ,           ավանդական ՈՒշու-ի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության  փոխգնդապետ Տիգրան Չոբանյանի անհատական ցուցահանդեսը:
Ներկաներին ողջունեց և տոնի կապակցությամբ շնորհավորեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
Միջոցառման հյուրերի թվում էին բարձրաստիճան զինվորականներ, որոնք իրենց մեծ լուման ունեն անկախության կայացման գործում:
Ելույթներով հանդես եկան հայազգի լեգենդ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության, Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը: Վերջինս «Ասպետաց քաջարի մայր» շքանշանով է պարգևատրել Հայաստանի բնության պետական թանգարանի միջոցառումների կազմակերպիչ  Անահիտ Գրիգորյանին:
Կազմակերպվեց անկախության երկու սերունդների` Արցախյան պատերազմի մասնակիցների և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հանդիպում, ինչպես նաև Հայաստանի ավանդական ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի սաների մարտարվեստի ցուցադրություն:
Տիգրան Չոբանյանին ինքնատիպ ցուցահանդես ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանի կողմից շնորհվեց պատվոգիր:

Միջոցառումն ավարտվեց թեյախմությամբ: