OLYMPUS DIGITAL CAMERA

«Բնության խենթությունները»

Ս/թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիա Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Բնության խենթությունները» խորագրով:

Բնությունն իր գեղեցկությամբ, գույների բազմազանությամբ միշտ էլ ոգեշնչել է արվեստագետին, որի վառ ապացույցն է ներկայացված ցուցահանդեսը, այն ինքնին համահունչ է ներկայիս եղանակի խենթություններին:

Հետաքրքիր ցուցահանդես ներկայացնելու համար Լիա Մարտիրոսյանին շնորհվեց պատվոգիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն՝ տիկին Գայանե Ղազարյանը: