img_4630

«Բնության հրաշալիքները»

Ս/թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ անհատական ցուցահանդես «Բնության հրաշալիքները» խորագրով:
Ցուցահանդեսի հեղինակը Ժիրայր Աղավելյանն է՝ մասնագիտությամբ կինոռեժիսոր: Ավարտել է Լենինգրադի կուլտուրայի ինստիտուտը:
Ֆոտոգեղարվեստով զբաղվել է 2009 թվականից: 2015 թվականից նկարիչների միության պատվավոր անդամ է:
Հեղինակը ցուցահանդեսը անվանել է «Արարում»՝ այն ասոցացնելով ներկայիս եղանակի հետ, որի ժամանակ բնությունը դառնում է աննկարագրելի գեղեցիկ, միաժամանակ իր մեջ պահելով տերյանական նրբաճաշակություն և տխրություն:
Ցուցահանդեսին ելույթ ունեցան բանաստեղծուհի, հրապարակախոս՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը:
Իր ոճի մեջ չկրկնվող ցուցահանդես ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրինության կողմից Ժիրայր Աղավելյանին շնորհվեց պատվոգիր: