Յուրաքանչյուր ազգի մշակույթ բարձր է գնահատվում ոչ միայն նրա ստեղծած հոգևոր արժեքներով, այլև բնության նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքով:
Բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնելու հաջորդ սերունդներին:
Ս/թ. նոյեմբերի 12-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքում <<Արաբկիր զբոսայգու>> տարածքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ:
Մայրաքաղաք Երևանը կանաչ, մաքուր և ավելի բարեկարգ տեսնելու նպատակով, տարածքի մաքրման աշխատանքներին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի բնության պետական թանգարանի աշխատակիցները:
Թանգարանն իր ծավալած գործունեության 65 տարիների ընթացքում հետամուտ է լինում ճանաչելու և կրթելու խնամքով և սրտացավությամբ վերաբերվել մեր բնությանը, պահպանել այն:
Մաքուր պահենք շրջակա միջավայրը և մեր քաղաքամայր Երևանը: