news_20_12_2016_1

Ս/թ. դեկտեմբերի 20-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ միջոցառում-կինոդիտում՝ «Կենդանին մեր բարեկամն է» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի Ա. Խանջյանի անվան № 53 միջնակարգ դպրոցի աշակերտները, որի ընթացքում դիտեցին Հրաչ Ղազարյանի հեղինակած «Սանիտարների խնջույքը» և «Սարերի տիրակալ» ֆիլմերը:

Ավարտից հետո կազմակերպվեց քննարկում ֆիլմում ցուցադրվող կենդանիների՝ բեզոարյան այծերի և անգղերի մասին: