«Լոռվա բնաշխարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացում

Հայն իր բնույթով արարող է, ստեղծագործող, հանճարեղ ՝գիտության, արհեստի ու արվեստի բնագավառներում: Թերևս կհամաձայնեք, որ բնությունը հանդիսանում է մարդկության ամենամեծ ու հավերժ ուսուցիչը և մեզանից յուրաքանչյուրն իր ողջ կյանքի ընթացքում փորձում է բացահայտել այն իր անհատական խորությամբ և ներդաշնակությամբ: Եվ այս ճանապարհին մենք անշուշտ չենք կարող անտեսել արվեստի հզոր ու անփոխարինելի դերը՝ մարդ բնություն կապը առավել սերտ
դարձնելու գործում:
Ս/թ Նոյեմբերի 8-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Լոռվա բնաշխարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր Մաքսիմ Գիքինյանի 70- ամյակին:
Պարոն Գիքինյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ հայրենիքում և արտերկրում:
Ելույթներով հանդես եկան նկարչի մտերիմներն ու հարազատները:
Յուրօրինակ աշխատանքներ ներկայացնելու համար Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Մաքսիմ Գիքինյանին շնորհվեց պատվոգիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանը: