Բնապահպանությունն առաջին հերթին որոշակի մտածելակերպ ու ապրելակերպ է, ինչն անհրաժեշտ է ամրապնդել դեռ վաղ հասակից՝ երեխաների մոտ բնության վերաբերյալ գիտելիքների խորացման և վերջինիս նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելու միջոցով:
Ս/թ փետրվարի 20-ին ժամը 15:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ <<Նկարում են փոքրիկ բնասերները>> խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան սաները՝ ղեկավար Վահե Պողոսյանի գլխավորությամբ: Հատկանշական է, որ աշխատանքները արտահայտում են ոչ միայն հեղինակների նկարչական հմտությունները, այլև նրանց սերն ու հետաքրքրությունը դեպի բնությունը:
Ելույթով հանդես եկավ ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը:
Ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան սաներին պարգևատրեց շնորհակալագրով: