Ս/թ մարտի 02-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Գարնան շունչ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Գարունը կարծես մի նոր էջ է բացում բոլորիս կյանքում, ամենուր տարածվում է ծաղիկների քնքուշ բույրը և թռչունների դայլայլը:
Այս եղանակը մեզ է ներկայանում իր ողջ հմայքով: Ներկայացված ցուցահանդեսի հեղինակը ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանն է, ով ունեցել է 15 անհատական ցուցահանդես:
Աշխատանքների իմաստը չօգտագործվող նյութերին երկրորդ կյանք հաղորդելն է: Ելույթ ունեցան ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, անվանի նկարիչ Հրանտ Թադևոսյանը և այլոք: Շնորհակալական խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի հեղինակ Նելլի Գևորգյանը, ում Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհվեց պատվոգիր, որը հանձնեց թանգարանի տնօրեն տիկին Գայանե Ղազարյանը: