«Բնությունը և արվեստը»
Ս/թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Բնությունը և արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակներն են Սոնա Սեդրակյանի ստուդիայի սաներ Անրի Մելիքյանը և Անահիտ Գրիգորյանը:
Ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրել են բազմազան աշխատանքներ, որոնք յուրաքանչյուրիս գրավում են իրենց պայծառությամբ և երեխաներին բնորոշ անկեղծությամբ:
Ելույթներով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Սեդրակյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ, դոցենտ Սոնա Սեդրակյանը:
Այդ կապակցությամբ Հայաստանի բնության պետական թանգարանը Անրի Մելիքյանին և Անահիտ Գրիգորյանին շնորհեց շնորհակալագրեր, որը հանձնեց թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբաբուրյանը: