«Թևավոր բարեկամներ»
1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին միջազգային հուշագիրը: Հենց այդ օրվանից աշխարհը ապրիլի 1–ը նշում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օրը։
Այդ օրվա ընտրությունը պատահական չէ։ Հենց այդ ժամանակ են տաք երկրներից վերադառնում չվող թռչունները։
Տոնի նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է:
Ապրիլի 2-ին ժամը 13:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանը Հայաստանի թռչունների պահպանման միության հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է «Թևավոր բարեկամներ» խորագիրը կրող միջոցառում, որը կվարի Հայաստանի թռչունների պահպանման միության հասարակական կազմակերպության էկո- կրթական ծրագրերի համակարգող Մարիաննա Դանիելյանը:
Միջոցառման մասնակիցներն են Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի սաները:
Երեխաները կդիտեն տարվա թռչնի՝ երկնագույն ալկիոնի մասին ֆիլմ, այնուհետև ինտելեկտուալ խաղերի, հարց ու պատասխանի միջոցով կամրապնդվեն աշակերտների գիտելիքները էկո-կրթության վերաբերյալ:
Ժամ | Գործողություն | Նշումներ |
13:00-13:05 | Ողջույնի խոսք | Գայանե Ղազարյան |
13:05-13:15 | Բացման խոսք Միջոցառման ներկայացում |
Գոհար Սամսոնյան Հայաստանի թռչունների պահպանման միության հասարակական կազմակերպության էկո- կրթական ծրագրերի համակարգող Մարիաննա Դանիելյան |
13:15-13:50 | ● Ֆիլմի դիտում ● Հարց ու պատասխան |
● Մասնակիցներ՝ Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի սաներ |