Շրջակա միջավայրի համաշխարհային օր

dimord2

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Այս համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։  Այս տոնը դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվում է միջոցառումներ, որոնց ընթացքում Շենգավիթի Կ. Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոնի սաները կներկայացնեն «Գույները պատմում են բնության տարերքի մասին» խորագրով ցուցահանդես, կնկարեն ծաղրանկարներ նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը, իսկ փոքրիկ բնասերները կնկարեն կավիճներով Հայաստանի բնության պետական թանգարանի բակում:

Ժամ Գործողություն Նշումներ
15:00-15:05   Ողջույնի խոսք             Գ.Ղազարյան
15:05-15:15   Բացման խոսք
Միջոցառման ներկայացում
Գ. Սամսոնյան
15:15-15:45  ● Միջոցառման ընթացքում սաները կնկարեն
ծաղրանկարներ նվիրված շրջակա
միջավայրի պահպանությանը
● Կավճանկարչություն
• Շենգավիթի Կ. Նիկողոսյանի
անվան մանկապատանեկան
արվեստի կենտրոնի սաներ
• Նկարելու են փոքրիկ
բնասերները

ԴԵ ԻՆՉ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՄԻԱՍԻՆ ՆՇԵԼՈՒ ՄԵՐ` ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՍ ՏՈՆԸ: