Կայացավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը
Հուլիսի 2-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ Ալվարդ (Վարդ ) Սարդարյանը:
Բնություն, որի հմայքը, գույների ներդաշնակությունը ոգեշնչել է ստեղծագործողին: Վերջինիս վրձնին է պատկանում այս անսպառ երևակայության ու գեղեցիկը տեսնելու բացառիկ շնորհը: Նկարչուհին զբաղվում է նաև հարթաքանդակներով: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան արվեստագետ, ոճաբան, ՀՀ ժողովրդական վարպետ Գայանե Գրիգորյանը, բանաստեղծուհի, ասմունքող Մանուշակ Միասարյանը, հայ արվեստի տուն գրատան մեղեդիներ կազմակերպության նախագահ Մելսիդա Հավունցը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Նորվարդ Տատինյանցը և երգչուհի-երգահան Արմինա Չտրկյանը: Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից Ալվարդ Սարդարյանին պարգևատրեց շնորհակալագրով:
Ցուցադրությունը կգործի Հայաստանի բնության պետական թանգարանում կգործի շուրջ 2 ամիս։