10

Ս/թ. փետրվարի 24-ին Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվեց «Բարեկենդանի ծես» միջոցառում:

Միջոցառ2ումը տարբերվում էր մյուս միջոցառումներից, քանի որ կյանքի էր կոչված հին հայկական ծես:

Հայաստանի բնության պետական թանգարանը ոչ միայն բնապահպանակ ան քարոզչություն է իրականացնում, այլ նպաստում է հին հայկական ավանդական ծեսերը պահպանմանը:

Միջոցառմանը մասնակցեցին Վ.Սարոյանի անվան թիվ 138միջն. դպրոցի սաները:6

ԿԷԱՆ-Հայ ժողովրդական մշակույթի ուսումնա-գործնական կենտրոնի պատմաբան, հոգեբան Վանուհի Սիմոնյանը, ժողովրդական վարպետ, հոգեբան Սրբուհի Մովսիսյանը ներկայացրեցին Բարեկենդանի խորհուրդն ու ծիսական ընթացքը:

Բուն ծիսակատարությունը ներկայացված էր երգի, պարի («Գյովընդ» և «Թամզարա») և խաղի («Գացեք տեսեք» և «Սուտլիկ հարսանիք») միջոցով:9

Միջոցառման ընթացքում աշակերտները և թանգարանի աշխատակիցները պատրաստեցին պահքի տիկնիկ՝ «Ակլատիզ»: Ծեսի ավարտին կատարվեց «Ուտիս»-ի հեռացումը և «Ակլատիզ»-ի  մուտքը:

Թանգարանը կազմակերպել էր Բարեկենդանի ծեսին նվիրված հյուրասիրություն՝ ծիսական ուտեստներով: Այս գեղեցիկ միջոցառումն ամփոփեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը՝ Վանուհի Սիմոնյանին և Սրբուհի Մովսիսյանին պարգևատրելով շնորհակալագրերով:

1 3
4
 11