IMG_5358 - Copy

Տարին հոբելյանական է թանգարանի համար՝ նոյեմբերի 10-ին նշում է իր ծննդյան 65-ամյակը:

Թանգարանը մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող եզակի գիտամշակութային կենտրոններից մեկն է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում:

Հիմնադրվելով նախորդ դարի կեսերին (1952թ.)՝ թանգարանն անգնահատելի ներդրում ունի սերունդներին հայրենի բնության մասին տեղեկատվություն տալու, բնությանը կապելու, նրա հանդեպ հոգատարություն սերմանելու և սեր արթնացնելու կարևոր գործում:

Տոնն ավելի հիշարժան դարձրեց ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) հրաշագեղ կտավների ցուցադրությունը բնության թանգարանում:IMG_5613

«Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագիրը կրող ցուցահանդեսը բաց կլինի տասը օր շարունակ։

Շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով ընդգծեց, որ բացման առաջին տարիներից մինչեւ այսօր թանգարանը ծառայում է հանրությանը՝ բարձրացնելով էկոլոգիական գիտակցությունը եւ հասանելի դարձնելով հանրությանը մեր հայրենիքի հարուստ կենսաբազմազանությունը։ «Այս տարիների ընթացքում այն իր ճյուղերն է սփռում մեր մարզերում. լուսավոր կետ է «Արփի լիճ» ազգային պարկում գործող մասնաճյուղը, ինչպես նաեւ թանգարանն իր մասնագիտական խորհրդատվությունն է ապահովում բնության այն թանգարաններում, որոնք գտնվում են հատուկ պահպանվող տարածքներում: Բնապահպանության նախարարի տեղակալը խորհրդանշական համարեց հայկական բնաշխարհին նվիրված վարպետի աշխատանքների ցուցահանդեսի բացումը հենց բնության պետական թանգարանում:IMG_5618

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը նշեց, որ մեծ է եղել ցանկությունը հոբելյանական տարին նշանավորել ժողովրդական նկարչի կտավների անհատական ցուցահանդեսի բացմամբ, քանի որ Հ. Թադեւոսյանն աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձնում հայկական բնաշխարհին։ «Այս ցուցահանդեսը առավել տոնական տեսք է տալիս մեր թանգարանին»,–նկատեց Գ. Ղազարյանը

Նկարիչը 6 հազարից ավելի աշխատանքներ ունի արված տարբեր ժանրերում, բայց ցուցահանդեսին ներկայացրել է այն կտավները, որոնք համահունչ են թանգարանի ուղղվածությանը եւ պատկերում են հայոց բնաշխարհի գեղեցկությունը։ Վարպետի խոսքերով թանգարանում ցուցահանդես անելու միտք վաղուց կար, և որոշեց թանգարանի ծննդյան օրն էլ ներկայացնել այն: «Ներկայացրել եմ այն գործերը, որոնք բնությունից վերցրած կտորներ ու պատառիկներ են։ Սկզբից պետք է քեզանով անես բնության մի հատված և հետո նոր սկսես աշխատել: Հյուսիսից հարավ բոլոր վայրերն ընդգրկված են այստեղ։ Սիրում եմ Հայաստան աշխարհը, բնապաշտ եմ եւ բնության հետ ցանկացած երկխոսություն անմոռաց չի մնում։ Երբ սիրում ես բնությունը եւ անմնացորդ նվիրվում նրան, ապա նկարդ կայանում է»,–ասաց Հ. Թադեւոսյանը։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, որին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհվեց պատվոգիր, այն հանձնեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը:

Պարային համարներով հանդես եկան Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաները (տնօրեն՝ Նարե Արամյան)։1-6