«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն արդեն տասներեք տարի հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Այս տարի ևս թանգարանային տոնական միջոցառումները կսկսվեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կեզրափակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:
Այս տարվա կարգախոսն է՝ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:
Հիշյալ թեման ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի առաջարկն էր՝ հնչեցված ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, նպատակը՝ համամարդկային խնդիրներին անդրադարձը:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից : «Թանգարանների գիշեր» միջոցառումը հնարավորություն է ևս մեկ անգամ թանգարանային առարկան դիտելու բոլորովին այլ միջավարյում, գույնի և լույսի այլ հարաբերությամբ:
Հայաստանի բնության պետական թանգարանը, ինչպես նախորդ տարիները, այս տարի ևս միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը և ներկայանում է իր յուրօրինակ միջոցառումների ցանկով.
Ժամ | Գործողություն | Նշումներ |
16:50-17:00 | Ասմունք՝ | Ջեննի Բալյան ( Երիտասարդ գրողների միության անդամ |
17:00-17:10 | Ողջույնի խոսք՝ | Գայանե Ղազարյան |
17:10-17:30 | Բացման խոսք ՝ | Գոհար Սամսոնյան |
17:30- 17:50 | Ելույթ՝ | Աստղիկ Հակոբյան (ՌԴ նկարիչների միության անդամ) |
17:50-18:30 18:30- 19:00 |
Միջոցառում՝ | ● Զգեստների ցուցադրում ● «Դիմակահանդես» Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոն, տնօրեն Ն. Արամյան |