ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում «Հերոսամարտ» խորագրով:

Ս/թ սեպտեմբերի 28-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառում «Հերոսամարտ» խորագրով: Ցավոք ծովից ծով Հայաստանից մեզ ժառանգություն մնաց մի տարածք, որն անգամ անզեն աչքով չի նշմարվում համաշխարհային քարտեզի վրա: Սակայն այդ փոքրիկ տարածքն էլ է բավական հասկանալու, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ստացել մենք մեր նախնիներից: Ժառանգություն, այն իր մեջ
«Հերոսամարտ» խորագիրը կրող ցուցահանդես նվիրված անկախության տոնին

Ս/թ սեպտեմբերի 28-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Հերոսամարտ» խորագիրը կրող ցուցահանդես նվիրված անկախության տոնին: Ցուցահանդեսի հեղինակն է ՀՆՄ անդամ, աշխարհի հայ նկարիչների միության անդամ Սուսան Ավանեսյանը: Ժամ Գործողություն Նշումներ 15:00-15:05 Ողջույնի խոսք Գայանե Ղազարյան 15:05-15:10 Երաժշտական ելույթ Երիտասարդ երկրապահներ 15:10-15:20 Բացման խոսք Գոհար Սամսոնյան 15:20-15:25 Ելույթ ՀՆՄ անդամ Սյուզան Փիլոսյան
Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է իր գործունեության 85-ամյակը:

Ս/թ սեպտեմբերի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանը նշում էր իր գործունեության 85-ամյակը: Թանգարանն իր գործունեությամբ փորձում է հանրության շրջանում հնարավորինս ամրապնդել բնության վերաբերյալ գիտելիքների խորացումն ու հոգատարությունը, նրա մեծ ներուժը նպաստում է լուրջ քայլեր կատարելու բնապահպանական գլոբալ խնդիրները հանրությանն իրազեկելու , ճանաչելի դարձնելու և էկոլոգիական մշակույթ ձևավորելու գործում: Եվ պատահական չէ այն հագամանքը, որ թանգարանի
Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը

Տարին հոբելյանական է: Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը, այն մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող եզակի գիտամշակութային կենտրոններից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Թանգարանը ծառայում է հանրությանը բարձրացնելով էկոլոգիական գիտակցությունը: Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 18-ին ժամը 18:00-ին տեղի կունենա հոբելյանական երեկո նվիրված թանգարանի 85-ամյակին:
«Սեր դեպի բնությունը»

Հուլիսի 2-ին ժամը 15:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակն է Ալվարդ Սարդարյանը, ով ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: 2000թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ էլ նորի ու ավելին իմանալու փնտրտուքի մեջ բացահայտել է իր նկարելու ունակությունը: Տիկին Ալվարդը զբաղվում է նաև հարթաքանդակներով: Ժամ Գործողություն Նշումներ
Շրջակա միջավայրի պահպանության օր

1972թ.-ին հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է շրջակա միջավայրի պահպանության օր և 2004թ-ից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր: Օրվան նվիրված Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Նկարում են փոքրիկ բնասերները» խորագրով միջոցառումը և «Գույները պատմում են բնության տարերքի մասին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում, պետք
Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Այս համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Այս տոնը
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառում

Մայիսի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո: «Թանգարանների գիշեր» միջոցառումն առաջին անգամ անց է կացվել Բեռլինում՝ 1997 թ.-ին: Այնուհետև լայն տարածում է գտել Եվրոպայի տարբեր երկրներում: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005 թ-ից, այն դարձել է հայկական մշակութային
«Թանգարանների գիշեր»
«Սիրենք և պահպանենք բնությունը»

Մարտի 29-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ «Սիրենք և պահպանենք բնությունը» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր բարեկարգել թանգարանի հարակից տարածքը: Այդ նպատակն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության աջակցությամբ, ինչի արդյունքում թանգարանին տրամադրվեցին տնկիներ: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց ծառատունկ՝ թանգարանի աշխատակիցների ջանքերով: Պատահական չեն թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետևյալ խոսքերը.