Նորություններ

Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը

logo 85

Տարին հոբելյանական է: Թանգարանը նշում է իր ծննդյան 85-ամյակը, այն մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող եզակի գիտամշակութային կենտրոններից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Թանգարանը ծառայում է հանրությանը բարձրացնելով էկոլոգիական գիտակցությունը: Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 18-ին ժամը 18:00-ին տեղի կունենա հոբելյանական երեկո նվիրված թանգարանի 85-ամյակին:

Կայացավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

IMG_9543

Հուլիսի 2-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որի հեղինակն է գեղանկարիչ Ալվարդ (Վարդ ) Սարդարյանը: Բնություն, որի հմայքը, գույների ներդաշնակությունը ոգեշնչել է ստեղծագործողին: Վերջինիս վրձնին է պատկանում այս անսպառ երևակայության ու գեղեցիկը տեսնելու բացառիկ շնորհը: Նկարչուհին զբաղվում է նաև հարթաքանդակներով: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան  արվեստագետ, ոճաբան,

«Սեր դեպի բնությունը»

47400405_540541626462272_8269206740940095488_o

Հուլիսի 2-ին ժամը 15:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա «Սեր դեպի բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի հեղինակն է Ալվարդ Սարդարյանը, ով ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: 2000թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ էլ նորի ու ավելին իմանալու փնտրտուքի մեջ բացահայտել է իր նկարելու ունակությունը: Տիկին Ալվարդը զբաղվում է նաև հարթաքանդակներով: Ժամ Գործողություն Նշումներ

Շրջակա միջավայրի պահպանության օր

IMG_9172

1972թ.-ին հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է շրջակա միջավայրի պահպանության օր և 2004թ-ից այն Հայաստանում նշվում է որպես բնապահպանի օր:  Օրվան նվիրված Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ  «Նկարում են փոքրիկ բնասերները» խորագրով միջոցառումը և «Գույները պատմում են բնության տարերքի մասին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բնապահպանն առաջին հերթին ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում, պետք

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

dimord2

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Այս համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր Հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։  Այս տոնը

Հայրենի բնաշխարհը

IMG_9124

Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ կենսաբազմազանության պահպանության միջազգային օրվան նվիրված «Հայրենի բնաշխարհ» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցեցին թիվ 116 դպրոցի սաները: Միջոցառման շրջանակներում նրանք ներկայացրեցին մեր հայրենի բնաշխարհը, ասմունքով հանդես եկավ դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը ողջունեց ներկաներին և թիվ 116 դպրոցին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից շնորհեց շնորհակալագիր: Թանգարանն իր գործունեությամբ

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառում

IMG_8860

Մայիսի 18-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի անցկացվեց «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո: «Թանգարանների գիշեր» միջոցառումն  առաջին անգամ անց է կացվել Բեռլինում՝ 1997 թ.-ին: Այնուհետև լայն տարածում է գտել Եվրոպայի տարբեր երկրներում: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005 թ-ից, այն  դարձել է հայկական մշակութային

«Թանգարանների գիշեր»

image

Սիրելի՛ բարեկամներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, որն այս տարի կանցկացվի «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

Ապրիլի 22-ին նշվում է Մայր Երկրի միջազգային օրը

e74d74f07fb872d901ca61c9f2f140d4_L

Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից՝ ‹‹Երկրի Օր››

Սուրբ Զատիկ

2610142

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի (2019) նշվում է ապրիլի 21-ին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկն է։ Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից,